Ազատամուտ գյուղում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ 5 շենքի տանիքներ ևս հիմնանորոգվում են։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Ազատամուտի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և բարերաների համաֆինանսավորմամբ վերանորոգվում են համայնքի բազմաբնակարան 5 շենքի տանիքներ:

Ծրագրի արժեքը 48.4 մլն ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 50%, Ազատամուտի համայնքապետարանի ներդրումը՝ 30%, բնակիչների և բարերաների ներդրումը՝ 20%:

Հիշեցնենք, որ 2020թ. Ազատամուտ գյուղում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգվել են ևս 6 շենքի տանիքներ։

745