Այսօր Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Նիստի ժամանակ Գրիգորյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում իր սկզբունքներն ու առաջնահերթությունները:

Գրիգորյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը իշխանությունների և մարդկանց միջնորդն է եւ ՄԻՊ-ի մանդատը ներառում է նաև կանխարգելման կարևոր բաղադրիչ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։ 

Հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանը ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նշելով, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում: «Մենք գիտենք Քրիստինե Գրիգորյանի սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նա հիմնականում զբաղվել է այն հարցերով, որոնք վերաբերում են մեր միջազգային փոխգործակցությանը և, մասնավորապես, միջազգային իրավական ոլորտի համակարգմանը, որոնք վերաբերում են մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարմանը: Ընդհանրապես Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է, որ նա մշտապես եղել է և մնում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,- ասաց Վարդանյանը:

Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

486