
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ, ոստիկանության ծառայողներ:
Պարզվել է, որ Դարակերտ գյուղի 1-ին փողոցի գործող ջերմոցի կաթսայատանը գազի արտահոսքի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից առաջացացել է փլուզում և հրդեհ:
Մինչ հրշեջների ժամանումը ջերմոցի աշխատակիցներն ու գյուղացիները պայքարել են կրակի տարածման դեմ: Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ջերմոցի սեփականատերը կրել է խոշոր չափի նյութական վնաս:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: