Դրամատիկական թատրոնում սովորականի պես ընթանում էր հերթական ներկայացումը, որի ավարտը, սակայն, չափազանց տարբերվեց. դերասան Նիկոլայ Ավետիսյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին: BRAVO.am-ը ներկա է եղել այս իրադարձությանը:

Հետնաբեմից հնչող ձայնը նախ բեմ հրավիրեց դերասանի ընկերուհուն՝ Կարինա Տերտերյանին: Նա զարմացած բեմ բարձրացավ, որտեղ էլ Նիկոլայն ամուսնության առաջարկություն արեց: Դրական պատասխան հնչելուց հետո դերասանախումբը շնորհավորեց նրանց:

«Գիտակից կյանքս սկսել եմ Դրամատիկական թատրոնում եւ իմ կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները տեղի են ունեցել հենց այս բեմում: Ցանկացա, որ կյանքիս ամենակարեւոր քայլը նույնպես բեմից լինի: Այստեղ են ամենահարազատ մարդիկ՝ այն ընկերները, որոնց հետ միշտ կիսել եմ ուրախություններս, հանդիսատեսը, որի առաջ կարծես մեծացել եմ: Շնորհակալ եմ բոլորին՝ ԵԴԹ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի գլխավորությամբ»,- bravo.am-ի հետ զրույցում նշել է Նիկոլայը:

Դերասանի խոսքով՝ սիրելին նախապես չի իմացել իր մտադրության մասին եւ անակնկալի է եկել.«Ամեն կերպ փորձում էի այնպես անել, որ չիմանա: Այդ օրն առավոտյան զանգել ու ասում էր՝ սիրտն ինչ-որ բան է զգում, որը դժվարանում է բացատրել: Անակնկալը ստացվեց»:

2760