Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ամփոփել է տարվա արդյունքները։ 

«Այս տարի, ինչպես և միշտ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ամբողջ հայկական սպորտի ամենագագաթնակետում է»,- ասել է Ալավերդյանը։ 

Հայաստանն ունի 185 մեդալ, որոնցից 97-ը պատկանում է ծանրորդներին։ Դա միայն աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերից։ 2021 թվականի ընթացքում ծանրորդները նվաճել են 38 ոսկի, որից 28-ը երկամարտի գումարով վաստակած մեդալներ են։ Արծաթե մեդալները 32-ն են, որից 27-ը՝ երկամարտի գումարով, և բրոնզե մեդալներ նվաճել են 27՝ հիմնականում առանձին վարժություններում։ 

Ալավերդյանը նշեց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք նաև Օլիմպիական խաղերում են լինելու` դրանք են` 61, 73, 89, 102 եւ +102 կգ:

1033