Աթլետիկան ճանաչվել է Տոկիո-2020-ի ամենամասսայական մարզաձև
Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը։ Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Քոուն։ Ցուցանիշը հիմնված է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տրամադրած տվյալների վրա:
Քոուն նաև նշել է, որ աթլետիկան Տոկիոյում առաջատար է դարձել հեռարձակումների դիտումների ընդհանուր ժամերի (2,2 մլն), ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների (10 հազար) և սոցիալական ցանցերում հրապարակված գրառումների քանակով (700 միլիոն):
Նաև ՄՕԿ-ի և Տոկիոյի օլիմպիական խաղերի կայքերում և հավելվածներում ամենաշատ դիտումները ստացել են աթլետիկայի տեսանյութերը՝ ավելի քան կես միլիոն:
Տոկիոյի խաղերում մեդալների ամենամեծ հավաքածուն եղել է աթլետիկայում՝ 48, երկրորդը լող մարզաձևում՝ 37։
24 Դեկտեմբեր, 2021 02:09
2246
«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
19 Հունվար, 2022 03:41
Արդշինբանկը ճանաչվել է տարվա լավագույն բանկ՝ ըստ The Banker միջազգային ամսագրի
03 Դեկտեմբեր, 2021 16:13
Մխիթարյանը ճանաչվել է լավագույն գոլի հեղինակ
24 Հունիս, 2021 02:55
Հայէկոնոմբանկը համագործակցության հուշագիր է կնքել Զինվորի տան հետ
23 Հոկտեմբեր, 2026 18:53
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
23 Հոկտեմբեր, 2026 10:01
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
22 Հոկտեմբեր, 2026 23:37