Դեկտեմբերի 27-ին Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա ամանորյա շոու։ Օրը, նաև երեխաների համար խոստանում է լինել անակնկալներով լի, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից տրամադրված միջոցառումների ծրագրի համաձայն, դեկտեմբերի 27-ի ամանորյա շոուն կմեկնարկի ժամը 14:00-ին։ Շոուն կվարի Արամ Ջավահիրջյանը։

Ժամը 14:00-ից մինչև 17:00-ն Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա շոու, ամանորյա հերոսների և մուլտհերոսների մասնակցությամբ։ Երեխաներին սպասվում են տարբեր հետաքրքիր անակնկալներ և նվերներ։

Ծրագրի համերգային մասը կսկսվի ժամը 15:00-ին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը կշնորհավորեն բոլորի գալիք Նոր տարին։ Ելույթ կունենան տեղի համույթները։ Ժամը 17:00-ին նախատեսված է կրակային շոու։

Համերգային համարներով հանդես կգան Սալոմե Բակուրաձեն և Բենդը։

Ժամը 18:30-ին նախատեսված է շքեղ հրավառություն։

Կենտրոնական հրապարակում կանցկացվի տոնավաճառ, որտեղ հյուրերին անվճար կմատուցվի քաղցրավենիք, խմիչքներ և գլինտվեյն։

Քաղաքապետարանը Ախալքալաքի շրջանի բնակիչներին խնդրում է ակտիվորեն մասնակցել ամանորյա միջոցառմանը։

1087