72-ամյա ռուս երգիչ եւ կոմպոզիտոր Վալերի Լեոնտեւից գողացել են ներքնազգեստ, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար ռուբլի: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել НТВ հեռուստաալիքի «Ты не поверишь!» հաղորդման լրագրողներին։ Հերթական թողարկման անոնսը հրապարակվել է Instagram սոցիալական ցանցի հաղորդման պաշտոնական էջում: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:

Լրագրողները Վալերի Յակովլեւիչին խնդրել են մեկնաբանել դեպքը։ Դատելով ամենից՝ նա փիլիսոփայորեն է վերաբերել գողությանը, եւ հանցագործությունը չի ազդել նրա ամանորյա տրամադրության վրա։ «Էլ ինչ հայտնի արտիստ, որից ոչինչ չեն գողացել», - փիլիսոփայորեն նկատել է Լեոնտևը։

Հավելենք, որ արտիստը հաճախ ելույթ է ունենում առանց ներքնազգեստի։ Դա տեղի է ունեցել 2014թվականին Յուրմալայի «Նոր Ալիք» միջազգային երաժշտական մրցույթում...

2050