Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: Այս մասին գրում է infoport.am-ը:

Վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ պետք է ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկել միջին աշխատավարձը:

«Այսօր կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, հաջորդը՝ մինչեւ 2050 թվականը մեկ շնչի հաշվով պետք է ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։

«Սովորելը պետք է դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ  Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհտական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի»,- հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

726