ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը կարող են նաև օգտվել մարզաառողջարանային, սպորտային համալիրների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից։

Սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող մարզաառողջարանային հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FwyzGt

 Հիշեցնենք, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝

 հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը,

 շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որոնցով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս, կպահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը

 վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։

1278