Կոլորադոյի նահանգում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով
![](https://araratnews.am/admin/images/1640676316.jpg)
Դեկտեմբերի 27-ին առնվազն հինգ մարդ Է սպանվել Դենվերում եւ մերձակա Լեյքվուդում (Կոլորադոյի նահանգ) հրաձգության մի քանի պատահարների հետեւանքով: Այդ մասին հաղորդում Է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Դենվերի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Փեյզենի խոսքով՝ երեք մարդ հրաձգության զոհ Է դարձել քաղաքի տարբեր մասերում, եւս երկուսը՝ վիրավորվել: Նաեւ հրաձգության հետեւանքով երկու մարդ Է զոհվել Լեյքվուդում, որտեղ ավելի վաղ երեկոյան անհայտ անձը հրազենով վիրավորել Է մի ոստիկանի:
Նախնական տվյալներով՝ հրաձգության բոլոր պատահարները կապված են մեկ հարձակվողի հետ, որը մահացել Է Լեյքվուդում ոստիկանության հետ ընդարման ժամանակ եւ ներառվել սպանվածների ընդհանուր թվում:
28 Դեկտեմբեր, 2021 15:25
746