Անցնող 2021թ-ը  Araratnews.am ամփոփել  է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ:

Պարոն Ճաղարյան, ինչպիսին էր տարին Իջևան համայնքի համար:

2021թ-ը հետպատերազմյան ` հետևաբար գոնե հոգեբանական առումով բավականին ծանր տարի էր բոլորիս համար, բայց ի պատիվ մեր պետության կարծում եմ , որ մենք ճգնաժամի հաղթահարման ճիշտ ուղղի ենք ընտրել: Կոնկրետ մեր համայնքի համար անցնող տարին կարող եմ ասել , որ բավականին հաջող տարի էր: Համայնքապետարանն ամբողջությամբ ավարտին է հասցրել 2021թ համար նախատեսված գրեթե բոլոր ծրագրերը:

Համայնքային և պետական բյուջեների միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով կատարվել են  փողոցների ասֆալտապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, իրականացվել է շենքերի էներգաարդյունավետության ծրագիր: Մեր ուշադրության կենտրոնում են  բոլոր սոցիալական խմբերի խնդիրները` մանկապարտեզ հաճախող երեխաներից միչև միայնակ ծերեր:

Խրախուսվել են Իջևանը  ներկայացնող և տարբեր մրցաշարերում հաղթած կամ մրցանակներ նվաճած մարզիկները,աշակերտներն ու մշակութային ոլորտի ներկայացուցիչները: Սոցիալական աջակցություն է տրամադրվել պատերազմում զոհված մեր եղբայրների ընտանիքներին:

Ինչ ծրագրեր ունեք գալիք 2022թ-ի համար:

Ինչպես գիտեք մեր համայնքը նույնպես անցավ համայնքների խոշորացման պրոցեսով և մեր համայնքային մեծ ընտանիքին են միացել իջևանի շրջանի բոլոր 18 գյուղական համայնքները, որն էլ իր հերթին ծնել է բազմաթիվ նոր, բայց իմ կարծիքով նվիրված աշխատանքի դեպքում հաղթահարելի մարտահրավերներ:

Այս պահին մենք գտնվում ենք արդեն խոշորացված Իջևան համայնքի ձևավորման տեխնիկական խնդիրների լուծման փուլում, որը կավարտենք առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում, իսկ նյութական, երևացող աշխատանքները իրենց երկար սպասեցնել չեն տա:

Պարոն Ճաղարյան, իմ և Araratnews.am -ի անունից շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի կապակցությամբ` ցանկանալով անձնական և աշխատանքային  հաջողություններ: 

Ես նույնպես շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ :

Որպես հայ մարդ և մարդ ում ղեկավարած համայնքը անմիջական սահման ունի Ադրբեջանի հետ` մեզ բոլորիս առաջին հերթին կմաղթեմ խաղաղություն: Վստահաբար յուրաքանչյուրս բաժակ ենք բարձրացնելու  զինվորի, ուժեղ և բարեկեցիկ պետություն ունենոլու ու խաղաղության համար:

Կցանկանամ, որ յուքանչյուր հայի մտքում ու գիտակցության մեջ վերը նշված արժեքները դրսևորվեն ոչ թե կենացի ու ցանկության տարմաբանությամբ, այլ գիտակցությամբ, որ սրանք կարող են լինել և կլինեն , երբ ամեն մեկս մեր տեղում, մեր գործողություններով ու աշխատանքով  մոտեցնենք այն օրը , երբ կենացները կլինեն ոչ միայն ցանկությունների, այլև արձանագրված արդյունքների մասին:

Հեղինակ ՝ Արամ Սիմոնյան

 

 

1369