Ռյազանի շրջանում ավտոբուսը վթարի է ենթարկվել,  վթարի հետևանքով 5 ուևոր զոհվել է և 21 ուղևոր տուժել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-ն։ 

Սկզբում հաղորդվում էր վեց զոհի և 14 վիրավորի մասին:

Ըստ մարզային կառավարությանն առընթեր օպերատիվ խմբի՝ տուժածներից վեցը հոսպիտալացվել են, որից երեքը՝ վերակենդանացման բաժանմունքում են։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսպիտալացվածների թիվը հասել է 12-ի։ Տուժած երկու երեխաների վիճակը գնահատվում է բավարար, նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։

Մարզային դատախազությունը պարզաբանել է, որ տուժածներից մեկը վարորդն է։

Վթարը տեղի է ունեցել ժամը 05:45-ի սահմաններում P22 «Կասպիական» ավտոճանապարհի 277-րդ կիլոմետրում՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը քնել է ղեկին։ Ավտոբուսում եղել է 49 ուղեւոր։ 

 

1072