Հունվարի 7-ին, ժամը 19։22-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշոցք-Մեծ Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «ВАЗ-2115» մակնիշի ավտոմեքենան:

567