Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30 –ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր, մի քանի պտույտ քարերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ՝ երկաթգծի հարևանությամբ:  

Վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ , 44-ամյա Միլենա Ասատրյանը  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին:  Ամուսինն էլ նախկինում աշխատել է Բաղրամյան համայնքի ղեկավար:  

2085