
«Ինտերը» հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխության մասին, ում նախորդ ակումբը «Բարսելոնան» էր։ Այս մասին գրում է Armsport.am մարզական պորտալը` հղում անելով ակումբի Twitter-յան 🚨 | UFFICIALE@kingarturo23 è un nuovo giocatore dell'Inter: il comunicato 👉 https://t.co/6Ch10a0weR#WelcomeVidal pic.twitter.com/MvIjUy0hpS
Վիդալը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի դադարեցումից հետո, որն ուժի մեջ էր մինչ 2021-ի ամառը:
Կատալոնական ակումբը հաստատել է Վիդալի տեղափոխությունը «Ինտեր»՝ հայտարարելով, որ միլանյան ակումբը 1 միլիոն եվրո կվճարի Արտուրի համար՝ որպես բոնուս:
Վիդալը կատալոնական ակումբի կազմում խաղում է 2018 թվականից, մասնակցել է 96 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ: Իտալիայում 2011-2015 թվականներին ֆուտբոլիստը պաշտպանում էր «Յուվենտուսի» գույները: