Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի թվով 12-րդ հուշամրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, վերջինիս շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Համառ պայքարից հետո հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Մամիկոն Ղարիբյանը եզրափակել է լավագույն եռյակը:

​Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին մասնակցում են շուրջ 430 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Այն կանցկացվի տարբեր տարիքային խմբերով (մինչև 8, 10, 12, 14 և 18 տարեկաններ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ժամակարգը` 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով):

Հիմնական մրցաշարում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա։ Այստեղ ուժերը չափում են 10 շախմատիստ, ովքեր հաղթողին կորոշեն շրջանաձև մրցակարգով: Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն է հաղթանակwv մեկնարկել մրցաշարը:

Հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարը կավարտվի հունվարի 16-ին:

503