Ղազախստանում անկարգություններին մասնակցած ահաբեկիչների տեղաշարժի վտանգ կա ՀԱՊԿ երկրների սահմաններով, երկուշաբթի օրը ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի ղեկավար Ակըլբեկ Ժապարովը։

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հանցագործների ձեռքն է ընկել մեծ քանակությամբ հրազեն, կողոպուտների և վայրագությունների մեջ ներգրավված քրեական տարրերի մեր պետական ​​սահմաններով տեղաշարժվելու վտանգ կա»,- ասել է վարչապետը։

Ժապարովի խոսքով՝ այս առումով Ղազախստանում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ին պարտավորեցնում է «համատեղ ջանքեր գործադրել Ղազախստանում կայունությունը վերականգնելու և երկրի ռազմական, վարչական և սոցիալական օբյեկտների վրա հարձակումները կանխելու համար»։

1083