Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 60 չվերթ են չեղարկել կամ հետաձգել
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում այսօր ընդհանուր առմամբ ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է «Յանդեքսի»` թռիչքներին հետևելու առցանց ծառայությունը։
Մոսկվայի ժամանակով 13:45-ի դրությամբ` «Շերեմետևո» օդանավակայանում 14 չվերթ է հետաձգվել, 23-ը`չեղյալ հայտարարվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 18 չվերթ, չեղյալ է հայտարարվել մեկը, «Վնուկովոյում» հետաձգվել է ութ չվերթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաքում եղանակը փոփոխական կլինի: Նախ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի (6-8 աստիճան ցուրտ), ապա դրան կհետևի նվազումը (8-12 աստիճան ցուրտ):
10 Հունվար, 2022 20:29
1396
Հրապարակվել է Մոսկվայի ահաբեկչության երրորդ կասկածյալի ձերբակալության տեսանյութը
23 Մարտ, 2024 20:26
Մոսկվայի 3 օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով
17 Մարտ, 2024 18:52
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է հետաձգվել
14 Հունվար, 2024 15:59
Մոսկվայի 3 օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով
17 Մարտ, 2024 18:52
Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 20 չվերթ է հետաձգվել
14 Հունվար, 2024 15:59
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
01 Մարտ, 2022 15:26