Հայկական կողմն ունի 2 զոհ, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
12 Հունվար, 2022 01:49
2212
Չեմ երդվում, թե չեմ հանձնելու, որովհետև, եթե մեզնից զինվոր անցնի՝ չհանձնելու դեպքում ետ չենք ստանա․ վարչապետ
07 Հոկտեմբեր, 2026 20:05
Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան
23 Սեպտեմբեր, 2026 21:41
Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
15 Սեպտեմբեր, 2026 18:21