Իրանը միջնորդի դեր է ստանձնել թալիբների և Աֆղանստանի այլ ուժերի միջև
Իրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Թալիբան շարժման և Աֆղանստանի դիմադրության ուժերի միջև երկխոսության համար և ընդլայնել նման հանդիպումների ձևաչափը՝ հրավիրելու տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։ Այս մասին չորեքշաբթի գրում է աֆղանական «Khasht-e Subkh» թերթը՝ վկայակոչելով Թեհրանի աղբյուրները։
Իրանը երկխոսություն է նախապատրաստում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև, սակայն առայժմ ոչ պաշտոնական մակարդակով։ Միևնույն ժամանակ, իրանական կողմը պատրաստ է ինչպես նպաստել երկու կողմերի միջև արդյունավետ երկխոսությանը, այնպես էլ պաշտոնական հանդիպումներ կազմակերպել թալիբների, դիմադրության այլ քաղաքական շարժումների և Աֆղանստանում հայտնի քաղաքական և հասարակական գործիչների միջև:
12 Հունվար, 2022 15:36
1974
Թալիբները կարևորել են մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին
23 Սեպտեմբեր, 2024 17:58
Թալիբները հայտնել են, որ ավելի քան 2000 փախստական Իրանից տուն է վերադարձել
30 Մարտ, 2023 19:57
ՄԱԿ-ի ԱԽ-ն թալիբներին կոչ է արել չեղարկել կանանց կրթության սահմանափակումները
28 Դեկտեմբեր, 2022 18:30
Իրանը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորագույն հարթակներից մեկը
02 Հոկտեմբեր, 2026 16:41
ՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում․ տեղի է ունեցել վերակառուցման նախագծի հիմնարկեքը
01 Հոկտեմբեր, 2026 21:19
Իրանը երբեք չի խուսափել և հետագայում ևս մտադիր չէ խուսափել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից․ Փեզեշքիան
01 Հոկտեմբեր, 2026 16:13