Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով ադրբեջանական և  հայկական կողմից եղան մարդկային կորուստներ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց մեկ զոհի մասին, բայց ամենայն հավանականությամբ զոհերի ու տուժածների թիվն ավելի շատ է ադրբեջանական կողմից, քանի որ հայկական զինուժը ուժեղ հակահարված է տվել Ադրբեջանի սադրանքներին,  Ադրբեջանական կողմից եղել են որ միայն մարդկային այլ նաև տեխնիակյի կորուստներ։ Սակայն այլ հարց է գալիս մեջտեղ, թե ինչու Ադրբեջանը հենց հիմա որոշեց դիմել սադրանքների ու հրահրեց սահմանային միջադեպեր։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը հաջորդեց Ղազախստանում այս օրերին տեղի ունեցող պրոցեսներին, երբ ՀԱՊԿ-ը միացյալ ուժերով դիմագրավեց ու ճնշեց Ղազախստանում բավականին մեծ թուրքական ֆակտորին։  Պարզ էր, որ  Ղազախստանում  պարտություն կրելուց հետո  թուրքական կողմը պետք է փորձեր պատասխան տար, փորձեր  տարածաշրջանում իր ներկայության մասին հիշեցներ, իսկ դրա համար լավագույնը հայ-ադրբեջանական սահմանն էր։ Փաստացի, Թուրքիան այս կերպ փորձում է տարածաշրջանում հիշեցնել  իր  ներկայության ու ազդեցության մասին, և հստակ մեսիջ է ուղղում տարածաշրջանի գերտերություններին, որ պետք է իր հետ հաշվի նստել իր հետ,  ու եթե  թուրքական ուժերը պարտվել են  մի թևում, ապա  կփորձեն հաստատվել մեկ այլ թևում։
 

2379