Գերմանացի մասնագետ Դանիել Ֆարկեն նշանակվել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական կայքը։

Մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ Կրասնոդարում նրա օգնականը կդառնա Էդմունդ Ռիմերը, մարզչական շտաբը կհամալրեն նաև Քրիստոֆեր Ջոնը և Քրիս Դոմոգալլան։

Ֆարկեն «Նորվիչի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմը չորս տարվա ընթացքում երկու անգամ բարձրացել է Անգլիայի Պրեմիեր լիգա։ Նախկինում նա աշխատել է Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիպշտադտի» երկրորդ թիմում։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» 29 միավորով 5-րդն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: Հունվարի 5-ին ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Վիկտոր Գանչարենկոյին։

520