Կայացավ ՀՀ շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրը: Միակ հաղթանակը տոնեց Զավեն Անդրիասյանը՝ սևերով առավելության հասնելով Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:

Հովհաննես Գաբուզյան-Տիգրան Հարությունյան, Արման Փաշիկյան-Մամիկոն Ղարիբյան, Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Շանթ Սարգսյան-Հայկ Մարտիրոսյան, Դավիթ Շահինյան-Արման Միքայելյան պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Այսպիսով, 2-րդ տուրից հետո 1,5-ական միավորով 1-4 տեղերը կիսում են Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանն ունեն 1-ական միավոր: Տիգրան Հարությունյանն ու Մամիկոն Ղարիբյանը կես միավոր ունեն, իսկ Տիգրան Պետրոսյանն առայժմ միավոր չունի:

456