
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաներում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող Մամաներ կոչվող տարածքում տղամաարդու դի կա:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոտիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և Կոտայքի մարզի դատախազ Գոռ Խանզրադյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորութամբ: Ոստիկաններն ու քնիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել է ուղղել և տրակտորիստը կոշով այն բարձրացնելուց հետո այն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչի հետ էլ վերւինս տեղում մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: