ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը նաեւ Հայաստանի կողմից հատուկ բանագնացն է Թուրքիայի հետ բանակցություններում, պատասխանեց, «Հայաստան» խմբակցության պատգամավորի մեղադրանքներին, թե իբր նա Թուրքիայի կողմից գործակալ է։

Նա նշեց, որ ամիսներ շարունակ համատեղ աշխատանքի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները պետք է նկատած լինեին, որ Ռուբինյանը շատ համբերատար եւ բարեհամբույր է, բայց նրա համբերությունն արդեն սպառվում է։

«Ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ստեղ ինչ-որ մեկը կա՞, որ կարող է կանգնի իմ առաջ ու ասի, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այսպիսի մարդ չկա ու չի կարող լինել, որովհետեւ դա լրիվ անհիմն մեղադրանք է։

Ու սրանից հետո ինձ հետ «դու»-ով չխոսաս»,- ասաց Ռուբինյանը։

Նա կոչ արեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին կարգի հրավիրել իրենց խմբակցության անդամներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

1592