Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակի մասին

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը։
«Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը։ Մյուս վիրավոր զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ»,- ասել է նա:
17 Հունվար, 2022 19:45
809
Հունվարի 23-ի եղանակային կանխատեսումները
23 Հունվար, 2022 11:18
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը
20 Հունվար, 2022 15:13
Հունվարի 10-14-ը հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 24 դեպք. ՔՏՀԱ ՏՄ
15 Հունվար, 2022 10:44
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը այցելել է Հայաստանում եւ Արցախում վիրավորված երեխաներին
17 Հոկտեմբեր, 2020 11:51
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
17 Հոկտեմբեր, 2020 01:14
Նման դաժանության անգամ Չեչնիայում չեմ հանդիպել. եկեղեցում վիրավորված լրագրող
13 Հոկտեմբեր, 2020 11:22