Խորհրդային բանկում ներդրված ավանդների փոխհատուցումը կշարունակվի
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։
Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
19 Հունվար, 2022 17:53
608
Կբարձրանա ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը ու արդյունավետությունը
11 Հունիս, 2026 16:43
Ինչու է փոփոխություն կատարվում հաշմանդամության կարգում. պարզաբանում է նախարարը. տեսանյութ
14 Հունիս, 2023 21:27
Փոփոխություններ երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված աջակցության ծրագրում
17 Փետրվար, 2023 18:09