Պետք է նորից վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի. Փաշինյան

«Ինչպեսև սպասվում էր, մոտենում է քովիդ համավարակի հերթական ալիքը ՀՀ-ում»,- այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախարարը նշեց, որ երեկ 621 նոր դեպք ենք ունեցել, սա նշանակում է, որ օմիկրոն տեսակի շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, կամաց-կամաց մտնում է գործողության մեջ: Պետք է նորից վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- հավելեց վարչապետը:
Հիշեցնենք, Անահիտ Ավանեսյանը ներկայացրել էր համավարակով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
20 Հունվար, 2022 12:30
296