Այսօր AraratNews.am-ն ահազանգ էր ստացել ներառական կրթության մեջ ներգրավված 8 տարեկան երեխայի ծնողից. երեխան հաշմանդամության կարգ ունի, չի խոսում, տառապում է աուտիզմով և հրաժարվում է դիմակ կրելուց:

 

Ծնողն ու դպրոցի մանկավարժները փորձել են բացատրել, համոզել նրան, որ անհրաժեշտ է դիմակը դնի, սակայն ապարդյուն է անցել։ Իսկ առանց դիմակի արգելում են երեխային մտնել դպրոց։ Ուսուցիչներն ասել են, որ այդ դեպքում դասերը երեխայի համար պետք է կազմակերպվեն հեռավար։ Սակայն, ունենալով հեռավարի փորձը, ծնողը համոզված պնդում է, որ դա ոչինչ չի տա։ Եթե այսպես երեխան իր ընկերների հետ գոնե մասնակցում է դասապրոցեին, ապա հեռավարի դեպքում դա անհնարին է։ Ինչ անել այդ դեպքում` տարակուսում է մայրը։

 

Նշենք, որ երեխան հաճախում է Յոհանես Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց։

2033