Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում հրապարակել է իր մարզումների տեսանյութը։

«Ավելի լավը դառնալու համար»,- գրառում է կատարել աստղը։

Տեսահոլովակում Ջ. Լոն սև կիպ տոպով և լեգինսներով է։ Նշենք, որ աստղն ամեն առավոտ սպորտով է զբաղվում, ինչպես նաև օրական առնվազն յոթ բաժակ ջուր է խմում՝ մարմինը գեղեցիկ պահելու համար:

Լոպեսը հավատարիմ է հատուկ սննդակարգին, բացառում է վերամշակված մթերքները, ուտում է շատ կանաչ բանջարեղեն և խմում մեղրով սպիտակուցային կոկտեյլներ։

 

 

687