Հունվարի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6351 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3043 մարդ, մահացել՝ 27 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում  գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1021943, որոնցից ապաքինվել է 946255 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14582 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38306 թեստավորում, որից 18896-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19410-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 16.58% է, վերջին 14 օրվանը՝ 10.9%, վերջին 7 օրվանը՝ 11.73%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2635602 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2656 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 46 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4443 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1746 անձ:

215