Առնո Բաբաջանյանն իրականում ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ հունվարի 21-ին։ Բայց հարցը նրանում է, որ Առնոյի ծնունդից երեք տարի անց հենց հունվարի 21-ին Լենինը մահացավ, և մի հսկայական երկրում ամենամյա սուգ հայտարարվեց։ Թվում էր, թե սգի օրը հավերժ կտեւի, ինչը Բաբաջանյանի դեպքում իսկապես այդպես էր։ Առնոյի հայրը ՝ Հարությունը, մտածեց ու որոշեց փոխել երեխայի ծննդյան օրը, քանի որ չի կարելի սգո օրերին տոնախմբություններ կազմակերպել։ Այդպես էլ մեծ հայի ՝ Առնոյի ծնունդը փաստաթղթերով դարձավ հունվարի 22-ին։

Առնոն դեռ մանկապարտեզի երեխա էր, երբ Արամ Խաչատրյանը, ով այդ ժամանակ դեռ մեծանուն կոմպոզիտոր չէր, բայց արդեն ճանաչված էր, օրհնեց փոքրիկ տղային։ Բաբաջանյանն իր հարցազրույցներից մեկում կատակել է, թե Արամ Իլյիչին գրավել են իր հասակն ու քիթը։ «Նա ընտրյալն է»,- ասել է Խաչատրյանը փոքրիկ Առնոյի մասին, եւ ֆիզիկական տվյալները բացարձակապես կապ չունեին դրա հետ։

Առնո Բաբաջանյանը եղել է մեծ ֆուտբոլասեր, ինչը բազում անգամներ հենց ինքն է խոստովանել եւ, իհարկե, եղել է «Արարատի» նվիրված երկրպագու։ 1973 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում Բաբաջանյանը Էդմոն Քեոսայանի հետ հետեւել է ԽՍՀՄ-ի գավաթի որոշիչ՝ «Արարատ»-«Դինամո» խաղին:

Կոմպոզիտորը Երեւանին խելահեղորեն սիրահարված էր։ Մի անգամ Երեւանում երաժշտական փորձ են անցկացրել: Անցորդներին են մոտեցել՝ խնդրելով երգել Առնո Բաբաջանյանի «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, որը հնչում էր «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Զարմանալի է, բայց փողոցում չի եղել գեթ մեկը, որը այն սկզբից մինչեւ վերջ չերգեր:

Կոմպոզիտորը խելահեղորեն սիրահարված էր իր հայրենի քաղաքին, նա այն աշխարհի լավագույն վայրն էր համարում։ Երուանի հետ կապն Առնոն երբեք չի կորցրել՝ նույնիսկ հեռու ապրելով: Բաբաջանյանն ամեն ամառ հայրենիք էր գալիս: Նա սիրում էր կրկնել, որ ապրում է Երեւանում, բայց բնակվում՝ Մոսկվայում:

Մանրամասները ՝ տեսանյութում

587