Խոշոր ավտովթար. բախվել են Mercedes-ն ու «07»-ը, կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Ա-ի վարած Mercedes մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ի-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արա Ին-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Ի-ն և Հրաչյա Ա-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 65-ամյա Սուսաննա Ա-ն, 81-ամյա Վազգանուշ Ծ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Ցողիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
21 Հունվար, 2022 20:22
535
Արմավիրում վարորդը Mercedes-ով կոտրել է նստարանները, տապալել պատերազմում զոհվածի գերեզմանի մոտ տեղադրված էլեկտրասյունը
15 Մայիս, 2022 22:53
Բախվել են Նիսանն ու Կամազը, կան վիրավորներ
13 Մայիս, 2022 17:20
Խոշոր վթար՝ Ազատության պողոտայում․ բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata ավտոմեքենաները
13 Մայիս, 2022 15:10