25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել էր ժամը 00.15-ի սահմաներում իրենց շենքի հետնամասում մետաղաձողի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածք սուր կտրող-ծակող առարկայով պատճառել էր 22-ամյա մի երիտասարդ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին նա ներկայացել է տարածքային նախաքննական մարմին և ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է:
22 Հունվար, 2022 13:12
256
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, 24 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ
05 Հոկտեմբեր, 2021 12:37
Զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
28 Սեպտեմբեր, 2021 18:40
Ավարտվել է Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
23 Սեպտեմբեր, 2021 12:52
Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը մահացել է, բժիշկները պայքարում են ևս մեկ վիրավորի կյանքի համար
23 Ապրիլ, 2022 11:43
Ստեփանավանում քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև տեղի ունեցած վեճի ընթացքում 17-ամյա տղան վնասվածք է ստացել
17 Ապրիլ, 2022 12:26
88-ամյա կինը հրազենային վնասվածք է ստացել
10 Հունվար, 2022 15:07