2020-ի օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ-ից։
Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով:
Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն:
23 Սեպտեմբեր, 2020 19:51
525
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
17 Հոկտեմբեր, 2026 19:15
ԵՄ-ն ամփոփել է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
13 Հոկտեմբեր, 2026 17:17
Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն. դեսպան
11 Հոկտեմբեր, 2026 15:05
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04 Հոկտեմբեր, 2026 19:25
ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա
18 Սեպտեմբեր, 2026 21:05
Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ
09 Սեպտեմբեր, 2026 16:27
2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը
24 Դեկտեմբեր, 2025 16:09
2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 4.1 տոկոսով. ՊԵԿ
24 Դեկտեմբեր, 2025 13:30
2025-ի հունվար-հոկտեմբերին պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 294.4 մլրդ դրամով
28 Նոյեմբեր, 2025 12:07