Հարավաֆրիկյան Հանրապետւթյան (ՀԱՀ) մայրաքաղաք Պրետորիայի կենդանաբանական այգում պահվող առյուծներն ու պումաները համավարակի ժամանակ հիվանդացել են կորոնավիրուսի ծանր տեսակներով: Կենդանիները վարակվել են այգու աշխատողներից, որոնց մոտ հիվանդությունն ընթացել Է անախտանիշ, հունվարի 18-ին հաղորդել Է Bloomberg գոծակալությունը՝ վկայակոչելով Պրետորիայի համալսարանի զեկույցը:

Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ կենդանիները կարող են աղբյուր դառնալ կորոնավիրուսի նոր շտամների հայտնվելու համար, քանի որ COVID-19-ի միեւնույն տեսակներն ունակ են ախտահարելու թե՛ կենդանիներին եւ թե՛ մարդուն: Զեկույցում նշված Է, որ առյուծներն ու ամերիկյան կատվառյուծերը (պումաները) կորոնավիրուսով հիվանդացել են համավարակի առաջն եւ երրորդ ալիքների ժամանակ՝ վարակվելով կենդանաբանական այգու աշխատակիցներից:

Ավելի վաղ պարզվել Էր, որ COVID-19-ը կարող Է կենդանիներից փոխանցվել մարդկանց: Սակայն այժմ ՀԱՀ-ի գիտնականները պարզել են, որ մարդը նույնպես ունակ Է վարակելու կենդանիներին, առաջին հերթին կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին: Այդ առնչությամբ մասնագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի շտամի նոր տարատեսակներ կարող են առաջանալ COVID-19-ի այն տարբերակների հիման վրա, որոնք մարդու կողմից փոխանցվել են կենդանուն, ինչից հետո այդ շտամներն ունակ կլինեն համավարակի նոր ալիք հարուցել մարդկանց շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

310