Միջին քաշային կարգում ուկրաինացի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին և դարձել IBF Inter-Continental տիտղոսի սեփականատեր, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Մենամարտը կայացել է Գերմանիայի Կարլսրուե քաղաքում կայացած Facher Sport Management-ի բռնցքամարտի երեկոյին։ 25-ամյա ուկրաինացին ութերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին։
Գերմանիայում բռնցքամարտի երեկոյին մենամարտել է նաեւ ուկրաինացի Ալեքսանդր Զախոժին՝ հաղթելով չեխ Պավել Սուրին։ Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Անդրեյ Վելիկովսկին, հաղթել է Դոմինիկյան Հանրապետությունից Ռաֆայել Բեջարանին՝ նվաճելով IBO միջմայրցամաքային տիտղոսը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել է անցած տարվա հուլիսին՝ հաղթելով նիկարագուացի Ռոբերտո Արիասային։
Ինչպես գիտեք, հայազգի մարզիկների աջակցությունը Ուկրաինայի հայերի միության առաջնահերթություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակները շնորհվում են տարբեր մարզական միջոցառումներում։

Նախօրեին Գերմանիայում կայացել էր Facher Sport Management-ի բռնցքամարտի երեկո։ Ամբողջ երեկոյի ընթացքում ռինգ են դուրս եկել չորս ուկրաինացի բռնցքամարտիկներ, բոլորն էլ հաղթել են։

618