Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` ԶԼՄ-ների մասին օրենքը վերանայելու առաջարկով։ «Գրում եմ ձեզ Ադրբեջանում Միլլի Մեջլիսի` 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ԶԼՄ-ների մասին նոր օրենքի ընդունման կապակցությամբ»,- գրել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը` մտահոգություն հայտնելով, որ «Օրենքն ավելի է վատացնում Ադրբեջանում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը եւ չափից դուրս սահմանափակում լրագրողների աշխատանքը», միաժամանակ նշելով օրենսդրությունը խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների ազատության միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ «Հաշվի առնելով վերը նշվածը և հաշվի առնելով այն մտահոգությունները, որոնք ես նախկինում բարձրացրել էի լրատվամիջոցների ազատության վերաբերյալ՝ խնդրում եմ օգտագործել ձեր լիազորությունները՝ օրենքը վերադարձնելու Միլլի Մեջլիս` այն վերանայելու համար»,- եզրափակել է Դունյա Միյատովիչը, նշելով, որ օրենքը պետք է համապատասխանեցվի խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության միջազգային և եվրոպական չափանիշներին:

762