Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ՝ հանուն կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար հասարակության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ արձագանքելով այն հանգամանքին, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը համարվել է հաջողության օրինակ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: 180 երկրների շարքում Հայաստանը, կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից՝ վերջին հինգ տարիների առումով, համարվել է հաջողության օրինակ:

Հիշեցնեմ, որ Հայաստանը 2020 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում զգալիորեն աճ էր գրանցել, և 7 միավորով բարելավել էր 2019 թվականի արդյունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ Հայաստանը վաստակել է 14 միավոր՝ ընդհանուր թիվը հասցնելով 49-ի»,- նշել է ՀՀ փովարչապետը:

543