Աշխարհում COVID-19 կորոնավիրուսի համավարակի զարգացման առնչությամբ շատ ապատեղեկատվություններ եւ լուրեր են հայտնվել, որոնք սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Այն բանի համեմատ, թե COVID-19-ն ինչպես Է տարածվում աշխարհում, նաեւ տարածվում են լուրեր, սուտ ու ապատեղեկատվություն: Դրանք կարող են լինել նույնքան վտանգավոր, որքան կորոնավիրուսը: Չափազանց մեծ թվով մարդիկ իրենց վնասել են ստահոդ տեղեկությունների, թունավոր քիմիական նյութերով ինքնաբուժման կամ վտանգավոր պատրաստուկների պատճառով»,-ասել Է Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

«Մի քանի դեպքերում դա (ապատեղեկատվությունը) դաժանության Է հանգեցրել Է առողջապահության աշխատողների, առանձին անձանց կամ խոցելի խմբերի մարդկանց նկատմամբ, ինչպիսիք են փոքրամասնությունները կամ փախստականները»,-հավելել Է նա:

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ «ստահոդ տեղեկատվությունը» նաեւ մեծացնում Է «նախապաշարումների» ծավալը, որոնք արգելք են հանդիսացել այն անձանց օգնություն ցուցաբերելու համար, որոնք դրա կարիքն ունեցել են»:

Բացի այդ, նրա խոսքով, ապատեղեկատվությունն «ազդել Է գիտության նկատմամբ, հաստատությունների նկատմամբ եւ առողջապահության համակարգերի նկատմամբ ունեցած վստահության վրա», ընդ որում՝ «վստահությունը եւ միասնությունը» կարեւոր գործոններ են կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: «Այն ամենը, ինչը խախտում Է վստահությունը, սպառնալիքի տակ Է դնում կյանքերը»,-նշել Է Գեբրեյեսուսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

346