Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Ռոյալ կլասիկ հաուս» բնակելի եւ բիզնեսի կենտրոնի տեղում պետք է վեր խոյանար Վճռաբեկ դատարանի շենքը։ Քաղաքական որոշումը ժամանակին կայացվել էր, համապատասխան մարմնի ակտն այդ նպատակով հողահատկացում կատարելու մասին ընդունվել էր, նույնիսկ նախագծային աշխատանքների համար պետբյուջեից 100 մլն դրամ էր հատկացվել եւ նախագծային աշխատանքներն էլ փաստացի կատարվել էին, սակայն այն ժամանակվա (2008 թվականի սեպտեմբեր) իշխանությունները համարեցին, որ կարիք չկա Վճռաբեկ դատարանի համար նոր շենք կառուցելու, քաղաքի կենտրոնում գտնվող «յուղոտ» տարածքն էլ տրամադրեցին նախագահի եղբորը՝ բազմաբնակարան եւ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար։ Այս ամենը պարզվել է ArmDaily.am-ի իրականացրած լրագրողական հետաքննության արդյունքում, որի տվյալները բավականին հարուստ նյութ են իրավապահների համար հնարավոր հանցագործության հետքեր հայտնաբերելու համար։ Միաժամանակ, մեր բազմաթիվ ջանքեր ձեռք բերելու առանձին փաստաթղթեր, հաջողությամբ չեն պսակվել, ինչը հնարավոր է իրագործել արդեն համապատասխան իրավական ընթացակարգերի միջոցով։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Վճռաբեկի շենքի փոխարեն կառուցված «Ռոյալ կլասիկ հաուսը»

 

«Ռոյալ Կլասիկ Հաուս» բնակելի և բիզնես համալիրը հիմնադրվել է 2013թ, ընդհանուր մակերեսը 9000 քառակուսի մետր է: Համալիրը 9 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած շինություն է՝ կազմված բնակելի հատվածից, բիզնես կենտրոնից, փենթհաուսից, կոմերցիոն նշանակության տարածքներից և ստորգետնյա ավտոկայանատեղերից: Համալիրի ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն է, ով փորձել է ստեղծել մեծանուն նկարիչ Լորենցո Սաբատինիի «Գործք Առաքելոց» ստեղծագործության ինը մետրանոց կրկնօրինակը՝ զարդաքանդակներով, ծաղկե ձեւավորմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

1015