ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30 ԱՄՅԱԿԻՆ

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչների, ուժային կառույցների ղեկավարների հետ Արմավիրում տեղակայված զորամասերում մասնակցեց Հայկական բանակի կազմավորման 30 ամյակին նվիրված միջոցառումներին, որոնց ընթացքում մի շարք զինվորականներ և ոլորտային պատասխանատուներ պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով։

Զորամասի հրամանատարի պատվոգրով են պարգևատրվել նաև Արմավիրի համայնքապետարանի Գույքահարկի հաշվառման, սպասարկման և գանձման բաժնի պետ Արամ Տիգրանյանը, Բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Հայկ Հուսիկյանը և Քաղաքաշինության և բնակարանային կոմունալ հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Ստեփան Դավթյանը։

Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում շնորհավորեց անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման օրվա առիթով՝ բոլոր զինվորներին մաղթելով անփորձանք ծառայություն և խաղաղություն հայոց սահմաններին։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

 

1784