Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև հեռախոսազրույց կունենա իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախատեսված է հանդիպում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, արդյունքների մասին մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա:

«Նաև, քանի որ այս մասին հայտարարել է ֆրանսիական կողմը, մենք կարող ենք հաստատել, որ այսօր նախատեսված է նաև հեռախոսազրույց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, մենք համապատասխան հաղորդագրությունը կհրապարակենք և կհայտնենք այն հիմնական հարցերը, որոնք երկու նախագահները կքննարկեն»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Նրա խոսքով՝ Պուտինի գրաֆիկի մյուս բոլոր իրադարձությունները կլինեն ոչ հրապարակային։

838