Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խոչընդոտ են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին»։

Նշվում էր նաև, թե Սերգեյ Լավրովը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքները, այդ թվում, տարածքներն ազատելու հարցեր: Սակայն ռուսական կողմի տարածած հաղորդագրոոթյան մեջ նշվում էր, թե «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ լեռնային-ղարաբաղյան կարգավորման վիճակը և հեռանկարները: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, իսկ նա նշեց.

«Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:

 

87