Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում Է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել Է սկսված ձնատեղումների եւ մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն արգելվել Է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար:
Այդ մասին հաղորդել Է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթեւեկությունը Ռուսաստանի ուղղությամբ Ռազմավիրական ճանապարհով ազատ Է: Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն իրականացվելու Է շուրջօրյա ռեժիմով՝ միայն հակահուսինային թունելներով:
Միակողմանի Է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված ռազմավարական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը: