«Մեր դիրքորոշումը մնում է նույնը, որ մենք պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսի հետ, և այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից»,- այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը:

 

«Մենք 374 նոր դեպք ունենք. սա, իհարկե, կապված է մարդկանց շարժունակության հետ»,-նկատեց վարչապետը:

 

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչական մեթոդները պետք է խստորեն կիրառվեն:

 

«Տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ, բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր: Կարմիր գիծն այն է, երբ որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ մենք կփորձենք այլ որոշումներ կայացնել: Իհարկե, հուլիսին մենք ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ: Հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաև պատրաստ են ցանկացած պահի հետ վերադառնալ»,- հավելեց վարչապետը:

 

Օլյա Շահինյան

 

836