ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս որոշում չունի Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյա։ Այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նախարարն ամեն դեպքում ընդգծել է, որ Անթալիայի ֆորումը երկկողմ ձևաչափի միջոցառում չէ և պետք չէ այն դիտարկել հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների համատեքստում:

«Այո՛, ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը: Ի դեպ, միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է: Բայց կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և պետք չէ դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել: Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի այդ միջոցառումը», - մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Մանրամասները` տեսանյութում։

1153