Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում Է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Այդ մասին փետրվարի 2-ին լրագրողներին հայտնել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:

«Ես չԷի ասի, թե սահմանին իրադրությունը հանգիստ Է, այն լարված Է: Առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ այն կդառնա կոնֆլիկտային»,-հայտարարել Է Տաշիեւը:

«Քանի դեռ չի ավարտվել սահմանների նկարագրման հարցը, հակամարտություն կարող Է առաջանալ ցանկացած պահի, հենց այնտեղ մարդիկ են ապրում»,-նշել Է նա:

Նրա խոսքով՝ ավելի վաղ տարհանված բոլոր բնակիչները վերադարձել են իրենց տներ: Հունվարի 27-ին իրադրությունը զրղզա-տաջիկական սահմանին սրվել Է, Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բաթքեն-Իսֆան ճանապարհը փակելու պատճառով:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո ճանապարհի տեղամասը բացվել Է: Բայց իրադրությունը վատթարացել Է, փոխհրաձգություն Է սկսվել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ, որը շարունակվել Է ավելի քան հինգ ժամ: Փոխհրաձգություններն ընթացել են Թորթ-Քոչո եւ Չըր-Դաբո վայրերում:

Տաջիկական կողմը, ինչպես պնդել են Ղրղզստանի սահմանապահ ծառայությունում, օգտագործել Է ականանետներ եւ նռնականետներ: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ վերքեր Է ստացել 12 մարդ, նրանց վիճակը գնահատվում Է որպես միջին ծանրության: Զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների շրջանում տուժածների մասին հայտարարել Է նաեւ տաջիկական կողմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

786