«Աշխատատեղերի թիվն ավելանում է: Առնվազն վատ չէ, որ աշխատատեղերն ավելանում են»,-այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«2020 թվականի օգոստոսին մենք 13422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան 2019 թվականի օգոստոսին, և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946 աշխատատեղով ավելի և նաև այս միտումը շարունակվում է աշխատավարձերի, աշխատավարձի ֆոնդերի հետ կապված՝ մի տարբերությամբ 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի աշխատավարձի ֆոնդը ավելի է եղել 10 մլրդ 974 միլիոն դրամով կամ 9,6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին պակաս է եղել 2 մլրդ  663 միլիոն դրամով, որը պետք է վերլուծել և հասկանալ, թե ինչի հետ է կապված: Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ ավելի է եղել 13671 դրամով»,- ընդգծեց վարչապետը:

 

Օլյա Շահինյան

1528